
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Սմբատ Աշոտի Դադոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանման զորակոչի բաժանմունքի պետի պաշտոնը, հանդիսանալով պետական մարմնի անունից իրավունք, պարտականություն և պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, կաշառք տվող Գուրգեն Հունանյանի մատնանշած անձի՝ վերջինիս որդու՝ Համլետ Հունանյանի օգտին իր ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով ապօրինի գործողության և հովանավորչության համար Գուրգեն Հռւնանյանից անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք, ինչպես նաև Սարո Հայրապետյանից և Հասմիկ Խաչատրյանից, վերջիններիս մատնանշած անձի՝ Սպարտակ Հայրապետյանի օգտին իր ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հովանավորչության համար, միջնորդ Մարիաննա Գրիգորյանի միջոցով, Սարո Հայրապետյանից և Հասմիկ Խաչատրյանից ստացել է խոշոր չափով կաշառք: Քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարվել եւ գործը ուղարկվել է դատարան:
Քնար Մանուկյան