
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ըստ նախաքննական մարմնի, Սերգեյ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2017թ․ հուլիսի 3-ից զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի օպերլիազորի պաշտոնը և հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, դիտավորությամբ կատարել է բռնությամբ զուգորդված այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս պատճառել անձի իրավունքներին և օրինական շահերին, ինչպես նաև ծեծել է Քրիստինե Մկրտչյանին։
Քնար Մանուկյան