
Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի և միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ուղղությունների շուրջ: