
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն առաջին մեդալն է ապահովել Բուլղարիայում ընթացող Ստրանջայի հեղինակավոր մրցաշարում:
Հայաստանի չեմպիոն Արթուր Սահակյանը (60 կգ) դուրս է եկել կիսաեզրափակիչ և ապահովել առնվազն բրոնզե մեդալ: Հայ բռնցքամարտիկը քառորդ եզրափակիչում մրցել է Ղրղզստանի ներկայացուցիչ Ռիսպե Բեկթենովի հետ և հաղթել 4-1 հաշվով։
Եզրափակիչի ուղեգրի համար Սահակյանը կմրցի ուզբեկ Աբդումալիկ Խալակովի հետ։