
Ուկրաինայի Զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար, գեներալ Վալերի Զալուժնին պաշտոնանկությունից հետո իր առաջին գրառումն է հրապարակել Telegram-ում՝ նշելով, որ ներկայումս ոչ մի պաշտոն չի զբաղեցնում։
«Պատիվ ու պատասխանատվություն եմ զգում Ուկրաինայի յուրաքանչյուր պաշտպանի առջև, չնայած այն հանգամանքին, որ ներկայումս պաշտոն չեմ զբաղեցնում»,- գրել է նա։
Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր Զալուժնիի ազատման և նրա փոխարեն Ալեքսանդր Սիրսկիի նշանակման մասին, ով նախկինում ղեկավարում էր ցամաքային զորքերը։