
Ամերիկյան Հավայի կղզու ափերի մոտ 6,3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS):
Երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով 20.06-ին, օջախը գտնվել է Նաալեհուից հինգ կիլոմետր հեռավորության վրա, 10 կիլոմետր խորության վրա։
Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։