«Բնական չի՞, որ իզուր էին գալիս Հայաստան: Եթե ժողովուրդը կատարում է իր կամքը, ուզում է` գան, ուզում է՝ չգան: Դրանք քաղաքական ֆիկցիաներ են: Մենք չգիտենք՞, թե ոնց ենք ուզում ապրել, պիտի Եվրոպան որոշի՞, թե մենք ոնց ենք ուզում ապրել»:
Աշոտ Աղաբաբյան. Yerkir.am
Իհարկե, Եվրոպան չպետք է որոշի, թե մենք ինչպես ապրենք, բայց կարծեմ հենց մեր իշխանություններն էին տարիներ շարունակ քարոզում եվրոպական արժեքների որդեգրում, որոնց մեջ, իհարկե, կան արժեքներ, որոնք ընդունելը մեզ բնավ չէր խանգարի ՝ քաղաքակիրթ աշխարհի մաս դառնալու համար: Բայց հարցը նրանում է, որ եվրոպական դիտորդներին էլ ընտրություններին հենց ՀՀԿ-ականներն էին հրավիրում, իրենք էլ հետները պայմանավորվածության մեջ էին մտնում, և հենց այդ պայմանավորվածությունների արդյունքում էլ եվրոպացիների կողմից արձանագրվում էր, որ Հայաստանում ընտրություններն անցել են արդար և թափանցիկ: Հիմա ի՞նչ պատահեց, որ ՀՀԿ-ական պատգամավորը սկսեց ավելորդ համարել եվրոպացիների ներկայությունը: Օրինական ձևով Ռուսաստանի ենթակայության տակ մտնե՞լն է համարձակություն տալիս մեր քաղաքական գործիչներին:
Կարեն Վարդանյան