Նաիրի Հոխիկյանը՝ Փաշինյանի՝ «Հայաստանը հայրենիք չէ, այլ հայրենիքի մնացորդ» հայտարարության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած այն արտահայտությանը, որ «Հայաստանը հայրենիք չէ, այլ հայրենիքի մնացորդ», լրագրող Նաիրի Հոխիկյանը նշեց. «Հայաստանը հայրենիքի մնացորդ անվանելով՝ Նիկոլ Փաշինյանը ծաղրել է մեր բոլորի կողմից սիրված հայորդի Գարեգին Նժդեհին։ Սա հեգնանք է այն առումով, որ Նժդեհն է ասում «Հայաստանը հայրենիք չէ, հայրենի տուն է»: Այսինքն՝ Հայաստանը մեր հայրենիքի փոքրիկ մասն է։ Իհարկե Փաշինյանը չի համարձակվում ակնհայտորեն ծաղրել Նժդեհին, բայց դա կանի աստիճանաբար, քանի որ հայ ժողովուրդը չի հասկանում, թե ինչ է Հայաստանի պետությունը եւ փորձում է ինքը հեգնել հայրենիքի գաղափարը։ Որպես քաղաքացի՝ ես կարող եմ ասել, որ Փաշինյանը մեր պետության համար ավելի մեծ թշնամի է, քան Իլհամ Ալիեւը եւ Ռեջեփ Էրդողանը։ Այս երկուսը բացահայտ թշնամիներ են եւ բոլորս էլ գիտենք, որ նրանց նպատակն է քանդել մեր պետությունը, արժեքները, պատմությունը եւ յուրացնել մեր ստեղծածը։ Նիկոլ Փաշինյանը ներսի թշնամի է, որը ունի մեկ գաղափար։ Եթե բանաձեւելով ասեմ, ապա պետք է արձանագրեմ մի փաստ, որ 2018թ սեպտեմբերի 28-ին Դուշանբեի հյուրանոցի 5-րդ հարկում՝ գիշերը ժամը 11:20-ին, Փաշինյանը Ալիեւի հետ իր հայտնի կամ ոչ հայտնի բանակցության եւ գործարքի արդյունքում դարձել է զոհ թուրք-ադրբեջանական կողմի համար»։

Այնուհետեւ Նաիրի Հոխիկյանը նշում է, պայմանավորվածության համաձայն Փաշինյանը պիտի հանձնի Արցախը եւ ազատվի ռուսական բոլոր տեսակի զորքից ու զենքից՝ Հայաստանում տեղակայելով Արեւմտյան ուժեր։

«Նույն Թուրքիան եւ Ադրբեջանը Փաշինյանի առջեւ դրեցին խնդիր, որ «դու մերն ես, դու կատարել ես մեր պահանջը»։ Հիմա այս մարդը գործիք է թուրք-ադրբեջանական կողմի համար, եւ ինքը շատ լավ է հասկանում իր կործանված լինելը։ Եւ հիմա եթե նա հրաժարվի ինչ- որ հանձնարարական անելուց, ապա թշնամին այդ ամեն ինչը դնելու է սեղանին՝ ի ցույց ողջ հայ ազգին ու աշխարհին։ Կործանված մարդիկ միշտ հասկանում են իրենց կործանված լինելը եւ սկսում են իրենց պետության հետ միասին գլորել անդունդը, որը միակ հնարավորությունն է փրկելու իրենց չնչին գոյությունը»,- նշեց Ն. Հոխիկյանը՝ հույս հայտնելով, որ մեր տաղանդավոր ժողովուրդը կվերագտնի իր ուժը եւ կհաղթահարի այս փորձությունը եւս։

Նանիկ Աղասյան




Լրահոս