Հաջորդ շաբաթ ավագանին նիստ կանի. ինչ հարցեր են օրակարգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաջորդ շաբաթ՝ փետրվարի 13-ին, Երեւանի ավագանին նիստ կգումարի:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ օրակարգում 15 հարց է լինելու, որոնք մասնավորապես առնչվում են Երեւանի փողոցների անվանափովությանը եւ մի քանի հողամասերի նպատակային նշանակության մասով փոփոխություններին:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ երկուշաբթի Երեւանի ավագանու խմբակցությունները նիստեր կանեն՝ ավագանու նիստից առաջ:

Ինչպես հայտնի է՝ փետրվարի 13-ի օրակարգից հանվել է տրանսպորտի ուղեվարձի թանկացման աղմկահարույց նախագիծը. քննարկումներից հետո այն կրկին կներկայացվի ավագանու քննարկմանը:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս