
Սաուդյան Արաբիայից ներդրողները ցանկանում են գնել իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբը, հայտնում է La Repubblica-ն, փոխանցում է armsport.am-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև բանակցություններն արդեն սկսվել են, հռոմեական ակումբի ներկայացուցիչը գտնվում է Ռիադում։
Սաուդյան Արաբիայի ներդրողները պատրաստ են 900 միլիոն եվրո առաջարկել ակումբի համար, ինչպես նաև ևս 300 միլիոն եվրո հատկացնել նոր մարզադաշտի կառուցման համար։
«Ռոմայի» սեփականատերերից մեկը կարող է լինել Սաուդյան Արաբիայի ներդրումային հիմնադրամը, որին պատկանում է անգլիական «Նյուքասլը»: