Տանը թմրամիջոց է պատրաստել և ինքնաներարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

47-անյա Արտյոմ Մելքոնյանը տնային պայմաններում թմրամիջոց է պատրաստել և ինքնաներարկում արել:

Ըստ մեղադրական եզրակացության Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իր անձնական գործածման համար տնայնագործական պայմաններում «կոդեին» և «ֆենոբարբիտալ» բաղադրատարրեր պարունակող դեղերից քիմիական եղանակով պատրաստել է թմրամիջոց, որի մի մասը ներարկման միջոցով գործածել է, իսկ մյուս մասը ` զգալի չափերով `0,049 գրամ «կոդեին» տեսակի թմրամիջոցն ապօրինի պահել է: Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրօրենսգրքի 268 հոդվածի 1 մասով: Խափանման միջոց է նշանակվել ստորագրությամբ չհեռանալը:

Գործը գտնվում է Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում `  դատավոր Վարդան Աբրահամյանի վարույթում:

 

 

 




Լրահոս