
Առաջիկա օրերին ԱԺ ոչ իշխանական ուժերը ՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, Ժառանգությունն ու ՀՅԴ-ն քննարկում են անցկացնելու: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Այն հարցին ՝ թե հայտնի՞ է կառավարությանն անվստահություն հայտնելու օրը, Արամ Մանուկյանը պաասխանեց. «Քննարկման օրակարգում լինելու է նաև ձեր ասած հարցը»:
Հիշեցնենք, որ մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց միասնական քաղաքական օրակարագ ձևավորելու անհրաժեշտության մասին, որից հետո ԱԺ ոչ իշխանական քաղաքական ուժերը սկսեցին քաղաքական կոնսուլտացիաները: Սակայն մինչ այս ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի ու ժառանգության ներկայացուցիչները հանդիպել են միայն Գագիկ Ծառուկյանի հետ: