
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն վստահ է, որ միջազգային հանրության ճնշման պատճառով Ռաֆահ քաղաքում ՀԱՄԱՍ շարժման վերացման գործողությունը պետք է ավարտվի մինչև մարտի 10-ը։ Այս մասին հայտնում է Times of Israel թերթը։
Հաղորդվում է, որ երկրի ռազմական ղեկավարության հետ հանդիպման ժամանակ Նեթանյահուն հանձնարարել է, որ անկլավի ամենահարավային քաղաքում գործողությունն ավարտվի մինչև մահմեդականների սուրբ Ռամադան ամսվա սկիզբը:
Մինչ այս՝ Իսրայելի վարչապետը ՊՆ-ին հանձնարարել էր Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքից խաղաղ բնակչության տարհանման ծրագիր ներկայացնել։
Իսրայելի կառավարության ղեկավարն ասել է, որ երկիրը չի կատարի ՀԱՄԱՍ-ի պահանջները, որոնք նախատեսված էին Գազայի հատվածում հրադադարի եռաստիճան ծրագրում։