
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հարցազրույցը ամերիկացի լրագրող Թակեր Կարլսոնի հետ խուճապ է առաջացրել ՆԱՏՕ-ի կողմնակիցների շրջանում։ Այս մասին հայտարարել է ֆրանսիական Patriots կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոտը, փոխանցում է «ՌիԱ Նովոստի»-ն։
«Նրանց աշխարհը փլուզվում է, նրանք պատրաստ են համապարփակ պատերազմի»- ասել է Ֆիլիպոն:
Կառլսոնը Մոսկվա էր ժամանել փետրվարի 3-ին։ Նրա ժամանումը Ռուսաստան լայնորեն լուսաբանվել է ռուսական և արտասահմանյան լրատվամիջոցների կողմից։
Պուտինի հետ նրա հարցազրույցը դիտվել է ավելի քան 80 միլիոն անգամ։