Ալեն Սիմոնյանի եղբոր կինն ազատ կարձակվի. քաղաքական որոշում կա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն` վաղը Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի կինը՝ Անի Գևորգյանը, որին 2 ամսով կալանքի տակ էին վերցրել Էկոնոմիկայի նախարարությունում «Սիներջի» ՍՊԸ-ի կողմից չարաշահումներ կատարելու կասկածով, ազատ է արձակվելու։

Ըստ ArmLur.am-ին հասած տեղեկությունների՝ չնայած իրավապահ համակարգը որոշել էր, որ քննություն պետք է ընթանա, և Անի Գևորգյանը դեռ չպետք է ազատ արձակվի, բայց որոշում է փոխվել:

Տեղեկացանք, որ այս պահին քաղաքական որոշում կա` Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը պետք է ազատ արձակել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ստորագրությունների երաշխավորման հիման վրա:

Ինչ վերաբերում է մյուս կալանավորվածներին, որոնց մասին ևս կար ՔՊ-ականների միջնորդության մեջ, դեռ չկա որոշում:

Ի դեպ, ստորագրահավաքն իրականացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմացությամբ և համաձայնությամբ, ինչի համար էլ քաղաքական որոշումը հեշտ է կայացվել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ մասով:

Մյուսների ազատ արձակման մասին լրացուցիչ կտեղեկացնենք:




Լրահոս