ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած «Ֆրի Նյուզ» -ը մարել է պարտքը. ի՞նչ որոշում կկայացնի ՀՌՀ-ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՌՀ-ն այսօր՝ ժամը 12-ին, նիստ կհրավիրի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած «ՖՐԻ ՆՅՈՒԶ» հեռուստաընկերության «ճակատագիրը» որոշելու համար։

Հիշեցնենք նաև, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԱԺ նախագահի ընտանիքը, օգտվելով պետության, կառավարության բարեհաճությունից, ամիսներ շարունակ չի վճարել Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոհաղորդիչ ցանցին ամսական 1.5 մլն դրամ վճարը: «Ֆրինյուզ» ընկերության պարտքը կազմել է 23,3 մլն ՀՀ դրամ, որից ընկերությունը մարել է 1,5 մլն ՀՀ դրամը, պարտք կազմել է 21,8 մլն ՀՀ դրամ։

Եվ ահա այսօր ՀՌՀ-ն պետք է նիստ հրավիրի և որոշում կայացնի Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած «ՖՐԻ ՆՅՈՒԶ» հեռուստաընկերության մասով:

Ի դեպ, ArmLur.am-ը տեղեկացավ, որ «ՖՐԻ ՆՅՈՒԶ» հեռուստաընկերությունն արդեն ամբողջությամբ մարել է պարտքը: Թե ՀՌՀ-ն այս իրավիճակում ինչ որոշում կկայացնի՝ այսօր պարզ կդառնա:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս