![](https://armlur.am/wp-content/uploads/2024/02/l-mCN8JGFpg0-1024x597-1.jpg)
ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները փետրվարի 9-ին Սուրգուտ-Երևան չվերթի օդանավի ժամանումից հետո գծային բաժին են տարել 32-ամյա Հրաչյա Ա.-ին: Նա 2022 թ. դեկտեմբերի 27-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: