Երեւանի ավագանու «Հանրային Ձայն» խմբակցության ավագանու անդամ Նանա (Ամալյա) Սարգսյանը ավագանու վերջին նիստին տեղի ունեցած աղմկահարույց իրադարձություններից հետո վայր է դնելու մանդատը:
Տեղեկությունը ArmLur.am-ի հետ զրույցում հաստատեց ինքը՝ Ամալյա Սարգսյանը:
Վերջինս նշեց, որ թեեւ ավագանու վաղվա նիստին մասնակցելու է, բայց առաջիկայում մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացնելու:
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Հանրային ձայն»-ից Անուշ Գինոսյանը նույնպես հայտարարել էր, որ դուրս է գալիս «Հանրային ձայն» խմբակցությունից և հանդես է գալիս որպես անկախ ավագանու անդամ։
Քրիստինա Մուշեղյան