
Վարդենիսում լարված իրավիճակ է, Վարդենիսի և համայնքի գյուղերի բնակիչները փակել են քաղաք մտնող գլխավոր ճանապարհը: Պատճառը Վարդենիսի անձնագրային և վիզաների վարչության գրասենյակի փակումն է, ինչի մասին դեռ մեկ շաբաթ առաջ ArmLur.am-ը գրել էր և հենց քաղաքացիների ահազանգի հիմքով։
ArmLur.am-ը կապ հաստատեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ՝ տեղեկանալու նրա քայլերի մասին։ Վերջինս նշեց, որ իր քայլերի մասին կխոսի քաղաքացիների հետ հանդիպումից հետո, այժմ ուղևորվում է ցուցարարների հետ հանդիպում-քննարկման։
ArmLur.am-ին նախկինում ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանի փոխանցել էր, որ օպտիմալացվում են անձնագրային ծառայությունների թիվը մի քանի սկզբունքներով՝ անձնագրային ծառայությունները այլևս լինելու են միգրացիայի և քաղաքացիության ծառայության բաժանումներ և անձնագրային գործառույթներից բացի իրականացնելու են մի շարք գործառույթներ: