
ArmLur.am-ը բողոք է ստացել քաղաքացուց, ով պատմում է, որ Հրազդանի կիրճում իրեն տուգանել են։
Ոստիկանները նրան ասել են, որ շաբաթ և կիրակի օրերին կիրճում արգելվում է մեքենա վարել։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ դա պայմանավորված է Հրազդանի կիրճում մարզվող քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար։
Արգելքը գործում է շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 06։00-23։00-ն, երթևեկության արգելումը գործում է կիրճի՝ «Ֆլորենս» ռեստորանային համալիրից դեպի «Նոր Արաբկիր» զբոսայգու ուղղությամբ՝ 2.5 կմ ճանապարհահատվածում։
Էմմա Մարտիրոսյան