Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանին, չարաշահումներին զուգահեռ, նշանակել են ԱՆԻՖ տնօրենների խորհրդի նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էկոնոմիկայի նախարարության «հանցավոր խմբի» մեղադրյալ փոխնախարար Անի Իսպիրյանը ԱՆԻՖ ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ է նշանակվել 2023 թվականի դեկտեմբերի վերջին։ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն ՀՀ կառավարության ներքո գործող ընկերություն է։ ԱՆԻՖ ՓԲԸ-ի պաշտոնական կայքում սեփական գործունեությունը նշված է հետևյալ կերպ․

«ԱՆԻՖ ՓԲԸ-ի գործունեությունը միտված է խոշորագույն ներդրողների և գործընկերների հետ համատեղ լայնածավալ նախագծերի իրականացմանը: ԱՆԻՖ-ի նպատակն է լինել ակտիվ ներդրող և գործընկեր՝ խթանելով ներդրումները Հայաստանի տնտեսության կարևորագույն ոլորտներում»:

ՀՀ վարչապետ և կոռուպցիայի դեմ պայքարի երբեմնի առաջամարտիկ Նիկոլ Փաշինյանը շարունակում է զարմանահրաշ նշանակումներ անել։ Նա ոչ ավել, ոչ պակաս պետական բյուջեն չթալանելու նպատակով ստեղծված և միլիարդավոր բյուջետային գումարներ ստացող ԱՆԻՖ հիմնադրամի ղեկավար է նշանակել Իսպիրյանին, ով փոխնախարարի պաշտոնից ազատվել էր վարչապետի որոշմամբ հունվարի 30-ին։

Հիշեցնենք, որ Անի Իսպիրյանի խափանման միջոցը իսկզբանե տնային կալանքն էր, սակայն նույն չարաշահման մեջ կասկածվող Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը՝ Անի Գևորգյանին և Լիլի Մկրյանին, ովքեր ունեին անչափահաս երեխաներ, կալանավորեցին երկու ամսով։

Միջնորդությունից հետո նրանց խափանման միջոցը փոխվեց։

Է․Մ․




Լրահոս