
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած Freenews TV-ին չեն տուգանի։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՌՀ նիստում նման որոշում է կայացվել։
Հիշեցնենք, որ այսօր ArmLur.am-ը հայտնել էր, որ Freenews հեռուստաընկերությունն արդեն ամբողջությամբ մարել է պարտքը:
Հիշեցնենք նաև, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԱԺ նախագահի ընտանիքը, օգտվելով պետության, կառավարության բարեհաճությունից, ամիսներ շարունակ չի վճարել Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոհաղորդիչ ցանցին ամսական 1.5 մլն դրամ վճարը: «Ֆրինյուզ» ընկերության պարտքը կազմել է 23,3 մլն ՀՀ դրամ, որից ընկերությունը մարել է 1,5 մլն ՀՀ դրամը, պարտք կազմել է 21,8 մլն ՀՀ դրամ։