ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ․ Վարդենիսում բողոքի ակցիան շարունակվում է․ մարզպետի հետ հանդիպումից բնակիչները դժգոհ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր վաղ առավոտից Վարդենիս համայնքի և հարակից գյուղերի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում՝ փակելով համայնք մտնող գլխավոր ճանապարհը։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ գնում է համայնքի բնակիչների հետ հանդիպման։ Համայնքի բնակիչներից տեղեկացանք, որ Կարեն Սարգսյանին հղած հարցերի  պատասխանները նրանց չեն գոհացրել։
Վարդենիս համայնքի բնակիչները շարունակում են անժամկետ բողոքի ակցիան՝ մարզպետի հետ ընդհանուր հայտարարի չգալով։

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը հայտնել էր, որ Վարդենիսում բողոքի ակցիայի պատճառը համայնքում անձնագրային կետերի, հիվանդանոցի, դիահերձարանի փակումն է։




Լրահոս