Երեկ Հայաստանի միակ խոշոր կին գործարար Սիլվա Համբարձումյանը լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է, որ պատրաստվում է Հայաստանի դատական համակարգի դեմ բողոքով դիմել Եվրադատարան, քանի որ դժգոհ է ՀՀ դատական համակարգից: Իսկ պատճառն այն է, որ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ապօրինաբար զրկել է իրեն պատկանող «Սագամար» ՍՊԸ-ին տրված արտոնագրից, ինչի հետեւանքով ինքը չի կարողանում շահագործել հանքավայրը, որի վրա մոտ 3 մլրդ 400 մլն դրամի ներդրում է կատարել:
Ի դեպ, Համբարձումյանն այս պահին շահագործում է նաեւ Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրը: Նրա փաստմամբ` երկու հանքավայրերի վրա կատարել է 90 մլն ԱՄՆ դոլարի ներդրում:
ՀԱՐՑ. Ի՞նչ եք կարծում, ինչո՞վ է պայմանավորված էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի նման վարքագիծը. գործարարն իր հետ չի՞ կիսվում, դրա համար է նախարարը վրեժ լուծում, թե՞ այլ պատճառ կա, որ գործարարը զրկվել է արտոնագրից: Փաստորեն, նախարարի գործունեության արդյունքում տիկինը պատրաստվում է Եվրադատարանում խայտառակել մեր երկիրը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Չեմ կարծում, որ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը Ս.Համբարձումյանին զրկի արտոնագրից զուտ նրա համար, որ վերջինս իր հետ չի կիսվել: Կարծում եմ` եղել են ավելի հարգելի պատճառներ, որ նա նման քայլի է դիմել: Բայց հստակ բան ասելու համար պետք է գործի մասին ունենամ որոշակի տեղեկատվություն, որին այս պահին չեմ տիրապետում: Ուստի զերծ կմնամ մեկնաբանություններից:
նախկին դատավոր
ՊԱՏԱՍԽԱՆ. Գիտեք, միչեւ գործի մանրամասները չիմանաս, չես կարող որեւէ կարծիք հայտնել, իսկ ես տվյալ գործի կապակցությամբ ոչ մի ինֆորմացիայի չեմ տիրապետում, որ տամ համապատասխան որակավորումներ կամ պատասխաններ: Եւ ճիշտ էլ դա չեմ համարում, քանզի մի կողմին պաշտպանելով` կարող ենք ոտնահարել մյուսի իրավունքները: Բայց այն, որ տարիներ շարունակ հանքերը ենթարկվել են անխնա շահագործման, փաստ է, եւ ըստ էության, ժամանակն է կանխել ընդերքի հարստության սպառման գործընթացը:
ԱԺ «Ժառանգություն»
խմբակցության ղեկավար
ՊԱՏԱՍԽԱՆ. Թեեւ ես գործին ծանոթ եմ, բայց զերծ կմնամ մեկնաբանություններից: Պարզապես կնշեմ մի փաստ, որ այսօր մեր երկրում հանքերի բաժանումը կատարվում է ոչ հիմնավորված: Մենք չենք կարող ասել, թե ինչու է հանքի շահագործումը հանձնվում այս կամ այն մարդուն: Անձիք, ովքեր խախտում են հանքի շահագործման պայմանագրերը, այդ դեպքում պետությունը պետք է հանքի շահագործումը հանձնի մեկ այլ անձի, ով ավելի հստակ կկատարի իր գործը: Նման պայմաններում, երբ հանքերի բաժանման գործընթացն այս կերպ է իրականացվում, կարծում եմ` մեզ չի էլ հաջողվի պարզել, թե ինչու է էդպիսի բան տեղի ունենում:
«Էկոլուր» ՀԿ-ի նախագահ
Պատրաստեց ՄԵՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ