
Այսօր Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։
77 կգ քաշային կարգում քառորդ եզրափակչում Մալխաս Ամոյանը մրցել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ադիլետ Տուլուբաևի հետ:
Մալխասը հաղթել է 3։2 հաշվով ու դուրս եկել կիսաեզրափակիչ:
Ավելի վաղ կիսաեզրափակչի ուղեգիր էր նվաճել նաև Մանվել Խաչատրյանը (55 կգ):