ArmLur.am-ը կապ հաստատեց ինստագրամից ու տիկտոկից հայտնի Նինա Տիտանյանի հետ՝ բլից հարցում անելով Վալենտինի տոնի հետ կապված։
Հարցին, թե Վալենտինի տոնը ի՞նչ է իրենից ներկայացնում և ի՞նչպես է այն հասել Հայաստան՝ համարվելով ոչ հայկական տոն՝ Նինա Տիտանյանը պատասխանեց․
«Ինչքան գիտեմ Սուրբ Վալենտինը հռոմեացիա եղել, համարվել է սիրո խորհրդանիշ, Կաթոլիկ եկեղեցում նշում են փետրվարի 14-ին։ Չեմ կարող ասել՝ ինչպես է հասել Հայաստան, երևի շատերը չեն նայում էդ տոնին որպես եկեղեցական տոն, այլ ուղղակի առիթ՝ սիրելիի հետ հավես օր ունենալու»։
Հիշեցնենք, որ Նինան հանրության հետաքրքրությունը սկսեց շարժել դեռ «Հումորի Լիգայի» շրջանակներից, իսկ հետո արդեն առավել հայտնի դարձավ ինստագրամ, տիկտոկ հարթակներում։
«Սիրելի չունեմ, բայց որ ունենամ՝ չեմ տա ոչ մի նվեր, քանի որ 26 տարի ինձ մենակա թողել այս տոնին»,- ասում է Նինա Տիտանյանը։
Մոնիկա Եղոյան