ArmLur.am-ի տեղեկություններով` «Մարտունի» բժշկական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Հարությունյանին ազատել են աշխատանքից՝ պաճառաբանելով հիվանդների հավելագրումը և շինարարության անորակությունը:
Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ մարզպետը պատրաստվում է տնօրենի պաշտոնին ներկայացնել Առողջության և սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանին:
Հարկ է նշել, որ շինարարությունը անմիջապես իրականացրել է մարզպետի և մարզպետարանի մասնագիտական վարչության հսկողությամբ:
ArmLur.am-ը կապ հաստատեց Գեղարքունիքի մազպետ Կարեն Սարգյանի հետ` տեղեկությունը ճշտելու նպատակով.
«Մարտունու ԲԿ-ի տնօրենը ազատվել է պաշտոնից: Նշանակվել է ժամանակավոր պաշտոնակատար: Առաջիկայում մրցույթ կլինի, ով որ կընտրվի, նա էլ կլինի տնօրեն»,- կարճ արձագանքեց մարզպետը:
Էմմա Մարտիրոսյան