Երևանում ու Արագածոտնի մարզում գազա-բենզալցակայանների գործունեություն է դադարեցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել անհատ ձեռնարկատիրոջ կողմից ք․Երևան, Սեբաստիա 96/1 հասցեում «ԼԱԿ-Ա-ԲՈՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շահագործվող, ինչպես նաև Արագածոտնի մարզ, գ. Արտենի, Երևան-Գյումրի մայրուղի հասցեում անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող գազա-բենզալցակայանների՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։

Հետազոտությունների արդյունքում Տեսչական մարմնի մասնագետները հայտնաբերել և արձանագրել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։

Հաշվի առնելով հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը Երևանի բենզալցակայանի ու Արագածոտնի Արտենի գյուղի գազաբենզալցակայանի գործունեության դադարեցման վերաբերյալ որոշումներ է կայացրել, և ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ համագործակցության արդյունքում օբյեկտները կապարակնքվել են։




Լրահոս