
ԱԳՆ ԼՂ նախկին պաշտոնյաների շրջանում հարցումների միջոցով ստացված՝ ականապատ դաշտերի նոր տեղեկամատյանները, առաջնորդվելով հումանիտար խնդիրները կարգավորելու ձգտումով, որպես վստահության ձևավորման միջոց, փոխանցվել են ադրբեջանական կողմին հունվարի 26-ին։
«Հաշվի առնելով թեմայի՝ Ադրբեջանի կողմից անհարկի շահարկումները՝ ՀՀ-ն այդ տեղեկամատյանները տրամադրել է նաև որոշ միջազգային գործընկերների, որոնք ևս, ըստ անհրաժեշտության, կարող են ներգրավվել դրանց ճշգրտության հավաստման գործընթացին»,- հայտնում են ԱԳՆ-ից։