Հայաստանի առաջատար լողորդները սկսել են պայքարը Կատարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկած ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում:
Վարսենիկ Մանուչարյանը 100 մետր բատերֆլայ մրցաձևի որակավորման փուլում զբաղեցրել է 31-րդ տեղը, մրցմանը մասնակցել են ևս 42 լողորդներ: 20-ամյա լողորդուհին չի կարողացել նվաճել Օլիմպիական խաղերի ուղեգիր:
Վարսենիկ Մանուչարյանը հանդես կգա նաև նույն մրցաձևի 50 մետր տարածությունում։
Աշոտ Չախոյանն էլ բրաս մրցաձևի 100 մետր մրցատարածությունում գրանցել է 1:04:92 արդյունք և որակավորման փուլում գրավել է 58֊րդ տեղը։