Նիդեռլանդների դատարանն արգելել է կառավարությանը F-35-ի պահեստամասեր ուղարկել Իսրայել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաագայում Նիդեռլանդների վերաքննիչ դատարանը փետրվարի 12-ին արգելել է կառավարությանը F-35 կործանիչների մասեր ուղարկել Իսրայելին` Գազայի հատվածում շարունակվող իսրայելական ռազմական գործողության պատճառով, այս մասին հաղորդում է Associated Press-ը։

Դատարանի որոշմամբ՝ երկրի իշխանությունները պարտավոր են յոթ օրվա ընթացքում դադարեցնել F-35-ի համար պահեստամասերի արտահանումն Իսրայել։

«Չի կարելի հերքել այն ակնհայտ ռիսկը, որ F-35-ի արտահանվող մասերը կարող են օգտագործվել մարդու իրավունքների լուրջ խախտումների ժամանակ», – ասվում է դատարանի որոշման մեջ:

Պաշտպանական կողմի իրավաբաններն, իրենց հերթին, նշել են, որ այդ արգելքը գործնական նշանակություն չունի, քանի որ ԱՄՆ-ն կկարողանա ինքնուրույն, առանց Նիդեռլանդների ծառայություններին դիմելու, F-35-ի համար պահեստամասեր ուղարկել Իսրայել։




Լրահոս