ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զախարյանը լուրջ վնասվածք է ստացել «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղում:

 

 

ԿԱՐԳ

 

ՀԱՐՑ. Եթե գործուղման դեպքում գիշերավարձի գումարը փաստաթղթով հիմնավորված չէ, ապա տվյալ գումարը ենթակա՞ է նվազեցման գործուղման մեկնած ֆիզիկական անձի համախառն եկամտից:

   Լիաննա Իսրայելյան (30 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «բ» կետի եւ 16 ապրիլի 2001թ. N 02/456 հրամանի 12.2.-ի համաձայն` փոխհատուցման վճարներ են համարվում աշխատանքային պարտականությունները կատարելու համար գործատուների կողմից իրենց աշխատողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ չափերով տրվող փոխհատուցումները, մասնավորապես` գործուղման վճարները:

Համախառն եկամտից նվազեցվում են ՀՀ տարածքում եւ ԼՂՀ գործուղվելու դեպքում ոչ պետական եւ ոչ համայնքային բյուջեներից ֆինանսավորվող գործուղումների համար ՀՀ կառավարության 29.12. 2005 թվականի N 2335-Ն որոշմամբ սահմանված գիշերավարձի եւ ճանապարհածախսի նվազագույն չափերը չգերազանցող գումարների սահմաններում գիշերավարձի գումարները` անկախ փաստաթղթերով հիմնավորված լինելու հանգամանքից, իսկ այդ չափերը գերազանցող գիշերավարձի եւ ճանապարհածախսի գումարները` միայն փաստաթղթերով հիմնավորված լինելու դեպքում:

Օտարերկրյա գործուղումների դեպքում գիշերավարձի փաստաթղթերով չհիմնավորված ծախսերը փոխհատուցվում են նշված որոշմամբ տվյալ երկրի համար սահմանված գիշերավարձի նվազագույն նորմայի 70% սահմաններում:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ

ՀԱՐՑ. Կարո՞ղ է արդյոք կենսաթոշակը վճարվել լիազորագրով: Եվ ուզում եմ իմանալ, թե ինչ ժամկետում է վճարվում չվճարված կենսաթոշակի գումարը:

Արուսյակ Հովակիմյան (46 տարեկան)

 

                      

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ կենսաթոշակը վճարվում է Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող նոտարի վավերացրած լիազորագրով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետություն մշտական բնակության մեկնող (մեկնած) անձի կենսաթոշակի գործն ուղարկելու դեպքում, նաեւ այդ պետությունում գործունեություն իրականացնող նոտարի վավերացրած լիազորագրով: Չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է կենսաթոշակ վճարելու համար դիմելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկվում է, եթե կենսաթոշակառուն ներակայացրել է տարիքային կամ հաշմանդամության կենսաթոշակ նշանակելուց (վերահաշվարկելուց) հետո առնվազն վեց ամիս աշխատած լինելու մասին տեղեկանք օրացուցային տարվա ընթացքում մեկ անգամ:

 




Լրահոս