
Երեկ Տավուշի մարզի Աչաջուր գյուղի 83-ամյա բնակիչ է ինքնասպան եղել: Նրան տան անդամները հայտնաբերել են տանը կից կիսաքանդ կառույցում ՝ պարանով կախված վիճակում:
Տարեց թոշակառուի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ինչպես Armlur.am-ին հայտնեց ինքնասպան եղած թոշակառուի հարազատներից մեկը ` Էլմիրան, ոչ մի պատճառ չէր կարող լինել նման քայլի դիմելու համար: Նա հայտնեց նաև, որ մահացածն առողջական լուրջ խնդիրներ չի ունեցել:
«Մեզ մոտ հիմա ողբերգություն է: Շատ անսպասելի էր նրա նման քայլը: Ընտանիքի անդամները մեծ վշտի մեջ են, քանի որ ոչ մի պատճառ չկար նման քայլի գնալու համար»,- ասաց ինքնասպան եղած թոշակառուի բարեկամը: