«ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ». Օբամա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հավելյալ պատժամիջոցներ կկիրառվեն, եթե «Ռուսաստանը շարունակի խառնվել Ուկրաինայի ներքին գործերին», հայտարարել է ԱՄՆ նախագահը Սպիտակ Տանն ունեցած ելույթի ժամանակ:

«Կարծում եմ, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը կարելի է կարգավորել դիվանագիտական ճանապարհով»,- ասել է Բ. Օբաման:

Ելույթի ժամանակ նշվել են նաև ԱՄՆ-ի սև ցուցակում ընդգրկված ռուս և ուկրաինացի պաշտոնյաների անունները, տեղեկացնում է ИТАР-ТАСС լրատվականը:

Հիշեցնենք, որ մարտի 16 -ին Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ Օբաման հայտնել էր,որ ոչ ԱՄՆ, ոչ էլ միջազգային հանրությունը չի պատրաստվում ճանաչել Ղրիմում կայացած հանրաքվեի արդյունքները:

 

 




Լրահոս