ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ այսօր վաղ առավոտյան ժամը 05:30-ից սկսած Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կողմից հրաձգային զենքերից կրակ բացելու արդյունքում զոհվածները Երկրապահ կամավորականների միության անդամներ են։
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, հայկական կողմն ունի վիրավորներ:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորներ:
Քնար Մանուկյան