
Երեւանի ավագանին նոր անդամներ ունի. այսօրվա նիստում ավագանու նոր անդամները ստանձնեցին իրենց մանդատները:
Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունից Սոնա Աղեկյանի եւ Նարինե Հայրապետյանի մանդատները փոխանցվեցին ընտրական ցուցակի հաջորդ համարներ Արմենակ Դանիելյանին եւ Սուսաննա Մելիքյանին, իսկ «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Մարությանի մանդատը՝ Արամ Մանուկյանին: