Նիկոլ Փաշինյանի փետրվարի 12-ի որոշման համաձայն՝ 2024 թվականի փետրվարի 13-15-ը Իրանի Իսլամական Հանրապետություն կգործուղվի պատվիրակություն Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստին մասնակցելու նպատակով։
Պատվիրակության կազմում ընդգրկվել է նաև Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը:
Պատվիրակության կազմում են վարչապետի աշխատակազմից փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Արման Ղազարյանը և Անի Բաբայանը։
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից կմեկնեն Վահան Կոստանյանը, Հայկ Դարբինյանը և Արեգ Բագրատյանը, ՀՀ Առողջապահության նախարարությունից՝ Լենա Նանուշյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից՝ Նարեկ Տերյանը, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից՝ Հակոբ Վարդանյանը, Արմեն Սիմոնյանը, Քրիստինե Ղալեչյանը և Վիկտորյա Քեշիշյանը, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից՝ Ներսես Զեյնալյանը, ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից՝ Նարեկ Զուլալյանը։
Պատվիրակության գործուղման գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին, սակայն պատվիրակություններից յուրաքանչյուրը մեկնում է սեփական գերատեսչության միջոցների հաշվին։
Էմմա Միքայելյան