
Շրջակա միջավայրի նախարարությունը կթույլատրի 2024 թվականին իրականացնել Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական նպատակներով որս:
Այս մասին հայտնում են նախարարությունից:
Կառավարության որոշմամբ հաստատվել են Սևանա լճում սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակները և ժամանակահատվածը։
Ձկնորսության թույլատրելի առավել քանակությունը 2024 թվականի որսաշրջանի համար սահմանվել է 257 տոննա: