
Մինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայկական կողմի ամենամեծ մտահոգությունն է համարում ստորագրել այնպիսի խաղաղության պայմանագիր, որը կապահովի խաղաղությունը կամ որը խաղաղություն ապահովելու մեծ շանսեր կունենա, հարևան Ադրբեջանը անընդհատ խոսում է ուժի կրառման մասին և կրակ բացում հայկական դիրքերի ուղղությամբ:
Այսօր Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 4 զոհ և վիրավորներ:
Թե արդյոք Հայաստանի քաղաքացիները ինչ-որ հնարավորություններ տեսնում են այս պայմաններում Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելուն, ArmLur.am-ը շրջել է Երևանի փողոցներով, հարցում կատարել քաղաքացիներից:
Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան