
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի նախագահական ընտրություններին նախորդող ավանդական հեռուստաբանավեճերին։
Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԿԸՀ-ն՝ նշելով, որ քաղաքական քարոզարշավի համար նախատեսված անվճար եթերաժամը թեկնածուներին և կուսակցություններին կտրվի փետրվարի 19-իցսկսած:
ՌԴ-ում նախագահական նոր ընտրությունները տեղի կունենան այս տարվա մարտի 15-ից 17-ը: