ArmLur.am-ին ահազանգում են, որ Երևանի մի քանի փողոցներում՝ «Վստրեչի» կամուրջի, Նելսոն Ստեփանյան փողոցի և Սարի թաղի որոշ հավածներում մեծ փոսեր են գոյացել, ինչը խանգարում է երթևեկությանը:
Մի քանի վարորդներ մեզ հետ զրույցում նշեցին, որ փոսերը երբեմն դառնում են մեքենայի անսարքության պատճառ:
ArmLur.am-ը Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանից փորձեց ճշտել, թե ինչ է անում քաղաքապետարանն այս խնդրին լուծում տալու համար․
«Ժամկետների մասով հստակ չեմ կարող ասել, թե երբ կվերանորգվի: Եղանակային պայմաններից ելնելով՝ հավանաբար մարտի կեսերի ընթացքում կլինի ամբողջ Երևան քաղաքում փոսալցման աշխատանքները»։
Էմմա Մարտիրոսյան