ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ սահմանին այսօր վիրավորում ստացածը 1988 թվականին ծնված Ռուստամ Վարդանյանն է։ Վերջինս Արագածոտնի մարզից է, ԵԿՄ անդամ է։ Նա այս պահին Կապանի հիվանդանոցում է, կյանքին վտանգ չի սպառնում։
Հիշեցնենք, որ Պն-ն քիչ առաջ հայտնեց, որ Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով զոհվել են՝
Էդուարդ Համլետի Հարությունյան (1974 թ.),
Գագիկ Վարազդատի Մանուկյան (1982 թ.),
Արսեն Գագիկի Համբարձումյան (1979 թ.),
Հրաչյա Թալիշի Հովհաննիսյան (1957 թ.)։