Այսօր նահատակված Գագիկ Մանուկյանը մասնակցել էր քառօրյա և 44-օրյա պատերազմներին. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով զոհված Գագիկ Վարազդատի Մանուկյանը (1982թ. ծնված) Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Քասախ բնակավայրից էր:

ArmLur.am-ը կապ հաստատեց Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավար Արտակ Թովմասյանի հետ՝ մանրամասներ իմանալու նպատակով.

«Կենսուրախ, շատ ուրախ մարդ, ընկերասեր, հարազատասեր, մեծ ազգի տղա, միայն լավը կարող ենք ասել իր մասին: Ինքը մեր Հայաստանի Հանրապետության սահմանը պաշտպանել ա արդեն երկար տարիներ, մասնակցել է և՛ քառօրյա պատերազմին և՛ 44-օրյա պատերազմին»:

Գագիկ Մանուկյանը 42 տարեկան էր, ամուսնացած էր, ունի 3 երեխա՝ 1 տղա 2 աղջիկ: «Մի աղջիկը ուսանող է, մյուս 2 երեխաները դպրոցական են»-ասաց նա:

Արտակ Թովմասյանի խոսքով՝ Գագիկը հայրենասեր, հասարակության հարգանքը վայելող, շրջապատի կողմից սիրված, շատ լավ մարդ էր: Սոցիալապես նորմալ վիճակում էին ապրում իրենք: Նա աշխատել էր նաև Վահագնի թաղամասում որպես այգեպան:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս