Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է ՌԴ խաղաղապահների հարցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն անդրադարձել է Բաքվում ՌԴ դեսպան Եվդոկիմովի հայտարարություններին և Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղաղապահների հետագա կարգավիճակի հարցին․

«Խաղաղապահ զորախմբի ամենօրյա գործունեության և նրանց տարբեր կարիքների վերաբերյալ պարբերաբար հանդիպումներ և քննարկումներ կազմակերպելու անհրաժեշտություն կա։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ վերջին 3 տարում հայկական զինված ուժերը մեր տարածքներում, որտեղ խաղաղապահներ են տեղակայված, լայնածավալ ականապատում են իրականացրել, ինչպես նաև տարածքում չպայթած զինամթերքի խնդիրը, անհրաժեշտություն կա այդ սպառնալիքների վերացմանն ուղղված համատեղ ջանքերի վերաբերյալ խորհրդակցություններ անել», – նշել է Հաջիզադեն։




Լրահոս