Բորելի հետ քննարկվել է ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, թե քննարկվել է ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ երկխոսություն սկսելու հարցը։

«Մենք քննարկել ենք նաև վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը սկսելու հարցը։ Ես խրախուսում եմ Հայաստանի ջանքերը՝ բարեփոխումներ իրականացնելու և այս ուղղությամբ առաջընթաց արձանագրելու հարցում»,- ասել է նա։

Նա ողջունել է նաև ՀՀ արդարադատության ոլորտում բարեփոխումները. «Ես ողջունում եմ արդարադատության բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ ծավալված ջանքերը։

Շնորհավորում եմ Հայաստանին՝ Հռոմի ստատուտի և Միջազգային քրեական դատարանի 124-րդ անդամը դառնալու համար։ Սա ձեր կողմից քաջության քայլ է»,- ասել է նա։

Ըստ ԵՄ պաշտոնյայի. «Վերահաստատում եմ ԵՄ-ի հանձնառությունը՝ աջակցելու ՀՀ-ի մասնակցությունը Սևծովյան էլեկտրաէներգիայի հաղորդալարի և տարածաշրջանային այլ ծրագրերում ու նախաձեռնություններում»։




Լրահոս