Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն ու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացն ու վերջին զարգացումները։
«Ադրբեջանի արձագանքը հայկական կողմից արձակված կրակոցին անհամարժեք է` անտեսելով ՀՀ ԱԳՆ հայտարարությունը, որ միջադեպը հետաքննվելու է։ Սա կրկին ցույց է տալիս հրատապ անհրաժեշտությունը հեռացնելու զորքերը, ինչը ԵՄ-ն պնդում է երկար ժամանակ»,- ասել Ժոզեպ Բորելը՝ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում։
Ըստ Բորելի. «ԵՄ-ն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանը՝ ինքնիշխանության, սահմանների անխախտելիության ու տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա»։
Ըստ ԵՄ պաշտոնյայի՝ ՀՀ-ում ԵՄ առաքելության կարողությունները վերջերս ավելացվել են՝ առաջին հերթին քանակի տեսանկյունից։