Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը առաջին բրոնզե մեդալը նվաճեց Եվրոպայի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 55 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Մանվել խաչատրյանը մրցեց Ստեֆան Գրիգորովի հետ: Հայ ըմբիշը հաղթեց 8:0 հաշվով:
Քիչ ավելի ուշ Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչման համար կմրցի 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը: Նրա մրցակիցը թուրք Էմրե Բասարն է:
Իսկ փետրվարի 14-ին, Եվրոպայի իր 7-րդ չեմպիոնի տիտղոսի համար կգոտեմարտի Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: