Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում օլիմպիական չեմպիոն, աշխարհի քառակի և Եվրոպայի վեցակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը երկրորդ հաղթանակը տարավ և դուրս եկավ կիսաեզրափակիչ։
97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը 5-1 հաշվով հաղթեց Աբուբաքար Խասլախանաուին և վաղը կպայքարի Եվրոպայի 7-րդ չեմպիոնության համար:
Մեկնարկային գոտեմարտում Արթուր Ալեքսանյանը ժամանակից շուտ 9։1 հաշվով պարտության էր մատնել թուրք Բեյտուլա Կայիսդագին։ Իսկ 1/4 եզրափակչում Արթուրը հաղթել է Նիդերլանդները ներկայացնող Տայրոն Ստերկենբուրգին։