Թուրքիան ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարից զենքի ազատ արտահանման երաշխիքներ է ուզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի իշխանությունները ցանկանում են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Յենս Ստոլտենբերգին փոխարինող անձից երաշխիքներ ստանալ, որ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների միջեւ զենքի արտահանման սահմանափակումներ չեն լինի։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Ինչպես նշում է գործակալությունը, Թուրքիան մի քանի պահանջներ ունի Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեից, ով ցանկություն է հայտնել փոխարինել Ստոլտենբերգին։

Մասնավորապես, Bloomberg-ը նշում է, որ «Թուրքիան ցանկանում է, որ Ռյուտեն Անկարային ներառի ԵՄ-ի հետ ՆԱՏՕ-ի գործընկերության համաձայնագրերում և ապահովի, որ ՆԱՏՕ-ի երկրների միջև պաշտպանական արտահանման սահմանափակումներ չլինեն»:

Գործակալության տվյալներով՝ թուրքական իշխանությունները դեռ չեն կապվել Ռյուտեի հետ՝ կապված իրենց պահանջների ցանկի հետ։




Լրահոս