
ArmLur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ տևական ժամանակ է տարբեր քրեակատարողական հիմնարկներում ստուգումներ են իրականացվում։
Մեր աղբյուրները հայտնում են, որ ՔԿՀ-ներում կալանավորվածների խցերում արգելված իրեր են փնտրում և հավաքում։
Մեր տեղեկությունների համաձայն՝ «Վանաձոր» ՔԿՀ-ում, երբ հերթական ստուգումներն են իրականացվել, կալանավորվածները իրենց ըմբոստությունը ցույց տալու համար սկսել են ինքնավնասումներ կատարել։
Ըստ մեր տեղեկությունների՝ մեկը սափրիչի ծայրով վնասել է արմնկային հոդը, 2-ը կուլ են տվել սափրիչի ծայրը, 3-ը կուլ են տվել երկաթի կտոր։
Քիչ անց ավելի մանրամասն կներկայացնենք ՔԿՀ-ում տեղի ունեցած միջադեպից։
Քնար Մանուկյան